Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալին

15:08, 11 դեկտեմբեր 2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
 
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում իրականացվող միջոցառումները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման արդյունքում հնարավոր դրական զարգացումները, ինչպես տնտեսության առանձին ճյուղերի, այնպես էլ մարդկանց շարժունակությունը:
 
Մհեր Գրիգորյանն առանձնակի շեշտել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը և ԵՄ գործընկերներին ներկայացրել առանցքային ոլորտներում իրականացված և նախանշված բարեփոխումները:
 
Զրուցակիցներն անդրադարձել են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, ինչպես նաև սահմանների կառավարման հարցերին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները