Հակոբ Ասլանյանը չի ցանկանում լքել ՔՊ խմբակցությունը։ Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա հրապարակել է հայտարարությունը տեսանկարի տեսքով, որը ներկայացնում ենք ստորև։ Նշենք, որ ինչպես երևում է հրապարակումից, հայտարարությունը Ասլանյանին ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ավելի ուշ Ասլանյանը հեռացրեց այս տեսապատկերը և հրապարակեց այն առանց Հայրապետյանի անվան։