Հետևեք մեզ։

Հակոբ Ասլանյանի զղջման տեքստը նրան է ուղարկել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը (լուսանկար)

16:00, 11 դեկտեմբեր 2024
Հակոբ Ասլանյանի զղջման տեքստը նրան է ուղարկել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը (լուսանկար)

ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր  Factor.am-ի եթերում ասել էր, որ դադարեցնում է համագործակցությունը ՔՊ-ի հետ․ «Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ»։

Հակոբ Ասլանյանի այս հայտարարությանը հաջորդեց Արսեն Թորոսյանի մեկնաբանությունը․ «Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»։

Այնուհետև Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կուսակցության վարչությունը նրան կհեռացնի իր շարքերից։

Բայց, այս ամենին հաջորդեց Հակոբ Ասլանյանի հրապարակումն առ այն, որ շարունակում է մնալ ՔՊ խմբակցության անդամ. «ՔՊ-ի հետ համագործակցությունս կասեցնելու մասին այսօրվա հայտարարությունս հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա։ Առավելևս, այս պարագայում, հայտարարությունս համարում եմ սխալ և էմոցիոնալ։ Շարունակում եմ մնալ ՔՊ անդամ»։

Սակայն, Հակոբ Ասլանյանի այս հայտարարությունը մեկ այլ հարց է առաջացրել․ սխալմունք է, թե գիտակցված քայլ, հայտնի չէ, սակայն Հակոբ Ասլանյանը տեսապատկերը հրապարակել է այնպես, որ երևա, որ այս զղջման տեքսն իրեն ուղարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Տեսապատկերից երևում է, որ Մխիթար Հայրապետյանը նախ չի հավատացեխ ականջներին և հարցրել է․ «Իսկապե՞ս նման բան եք ասել», այնուհետև ուղարկել է զղջման տեքստը, որը և հրապարակել է Հակոբ Ասլանյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները