Հետևեք մեզ։

Հիմա ցույց տամ «դղյակը», 40 մետր է․ Վլադիմիր Գասպարյան (լուսանկարներ)

17:13, 10 մայիս 2023
Հիմա ցույց տամ «դղյակը», 40 մետր է․ Վլադիմիր Գասպարյան (լուսանկարներ)

Մինչև հիմա կրկնվում է՝ Գասպարյանն իր աղջկա պրոդյուսերին տուն է նվիրել, նախ պրոդյուսեր հասկացությունն էշություն է, իսկ այդ կինը, ոստիկանության մշակույթի կենտրոնի աշխատակից էր, ամուսինը կենտրոնի տնօրենն էր։ Հետո ոնց է եղել դատական պրոցեսին կիմանաք։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնաով լուրերին, թե դստեր պրոդյուսերին տուն է նվերել։

«Նրանք յոթ տարի աշխատել են՝ երգեր, տեսահոլովակներ, որոնք մեծ գումարներ են։ Ասում են՝ վեց օրվա աշխատող են, նախ նրանք երկու տարվա աշխատող էին, ամուսինն էլ պատերազմի մասնակից էր, նրան այդտեղից եմ ճանաչում։

Քանի որ քաղաքացիական պաշտոն էր, զինվորական պաշտոնին նշանակել էինք, որպեսզի բնակարանի հարց լուծենք։ Սկսեցին, թե վեց օր է աշխատել, ոստիկանապետը աղջկա պրոդյուսերին դղյակ է նվիրել։ Հիմա ցույց տամ «դղյակը», 40 մետր է։ Անկեղծ ասած, ես ամաչել եմ, որ այդ ընտանիքին այ նման՝ ինձ չսազող, իմ կերպարին չսազող տուն եմ հատկացնել, բայց ստիպված եմ եղել»։

 

Վերլուծական