«Հայաստանը և Ռուսաստանը՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում» թեմայով համաժողովի դիվանագետներն ու փորձագետները հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։
МГИМО-ի պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևը նշել է․ «Երկխոսությունը կայացավ, որոշ հարցեր բավականին բուռ քննարկեցինք, համաժողովն անկեղծ էր ու բովանդակային, այսպիսի կազմով ու բարձր մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, մենք բաց ենք երկխոսության համար»։
ԲՀԿ ղեկավարն էլ իր խոսքում նշել է, որ իրեն տևական ժամանակ է մտահոգում է հայ-ռուսական հարաբերությունների թեման։
«Մենք բոլորս գիտենք, որ դրանք ռազմավարական բարձր մակարդակի վրա են եղել, և հիմա խաթարվել են ինչ-ինչ սխալների, բացթողումների պատճառով։ Խնդիրը կա, պետք է հասկանալ ու լուծել։ Ես ու մեր թիմը կանգնած ենք գրագետ ու լավ գաղափարների կողքին։ Հիմա գիտակների ու իրենց գործում պրոֆեսիոնալների, խելացի ուժերի համախմբում է պետք, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս վիճակից: Պետք է իրար ձեռք մեկնենք, վերականգնենք երբեմնի փոխադարձ հարգանքը` հանուն մեր երկրի ապագայի»։