Հետևեք մեզ։

Որ երկրներում կանցկացվեն 2030 և 2034 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնություններ

17:07, 11 դեկտեմբեր 2024
Որ երկրներում կանցկացվեն  2030 և 2034 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնություններ

Այսօր կայացել է  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կոնգրեսը, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվել են 2030 և 2034 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը։

2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Մարոկկոյում, Պորտուգալիայում և Իսպանիայում։ Եվս երեք հանդիպում կանցկացվի Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։

2034 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարը կանցկացվի ձմռանը՝ հաշվի առնելով տարածաշրջանի կլիմայական առանձնահատկությունները։

Նշենք, որ 2030 թվականին կլրանա 100 տարին ֆուտբոլի պատմության առաջին աշխարհի առաջնության անցկացումից։ Այն կայացել է Ուրուգվայում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները