Հետևեք մեզ։

Ալիևը ցանկանում է մեզ ջախջախել, նվաստացնել, ունեզրկել՝ դառձնելով հաշմանդամ պետություն, իսկ Փաշինյանի նպատակը մեկն է. Էդմոն Մարուքյան

21:15, 11 դեկտեմբեր 2024
Ալիևը ցանկանում է մեզ ջախջախել, նվաստացնել, ունեզրկել՝ դառձնելով հաշմանդամ պետություն, իսկ Փաշինյանի նպատակը մեկն է. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի նախագահը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր, որովհետև հայատյացությունը և Հայաստանի դեմ պայքարը նրա համար ունի ներքաղաքական կենսական նշանակություն։

 

Այս մասին գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը.

 

«Ավելին, Ադրբեջանը շարունակում է մեծ տեմպերով զինել բանակը, որևէ փաստաթուղթ չի ցանկանում ստորագրել ՀՀ-ի հետ և ընթացս բանակցային գործընթացի այնպիսի նախապայմաններ է առաջ քաշում, որոնք ակնհայտորեն անհնարին է բավարարել։ Օրինակ՝ նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը։

 

Ալիևը խաղաղության ծրագիր չունի։ Նա ցանկանում է մեզ ջախջախել, նվաստացնել, ունեզրկել՝ դառձնելով հաշմանդամ պետություն։ Ինչ վերաբերում է Փաշինյանին. նրա նպատակը մեկն է՝ մինչև 2026թ. ընտրությունները ունենալ ստորագրված փաստաթուղթ, որը կկոչվի «խաղաղության պայմանագիր»»:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները