Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Պետր Մարեշը «Известия»-ին տված հարցազրույցում ասել է, որ կսկսի նախապատրաստել Կիևին ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու համար։
«Ես նրանց չեմ ուղարկի F-16-ներ, ոչ մի հրթիռ, բայց ես կպատրաստեմ նրանց ապագա գործընկերությանը և Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, դրանք իմ խնդիրներն են»,- ասել է հրատարակության զրուցակիցը։
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն ընդհանուր առմամբ 24 նախագիծ է իրականացնում Ուկրաինայում, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքրում է Կիևին։ Հատուկ ներկայացուցիչը հավելել վ, որ իր հիմնական խնդիրն է համակարգել այդ նախագծերը և մշակել ևս մեկը։
«Ես խոսել եմ Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ, նա ընդգծել է, որ ես պետք է շատ սերտ կապի մեջ լինեմ Ուկրաինայի իշխանությունների հետ», - ասել է նա։