Հետևեք մեզ։

Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները

07:53, 12 դեկտեմբեր 2024
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները

ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը դեկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի տարածաշրջանային կցորդ Իմեդա Ցիցաշվիլու գլխավորած պատվիրակության հետ։ 

Ընդգծելով ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցության կարևորությունը՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարն ու կանխարգելումը նախարարության գերակա ուղղություններից են։

Իմեդա Ցիցիաշվիլին գոհունակություն է հայտնել համագործակցության ամրապնդման ու ընդլայնման համար, ինչի մասին փաստում է նաև փոխգործակցության հուշագիրը։ Նա առավել ընդլայնված և շարունակական համագործակցության պատրաստակամություն է հայտնել։ 

Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, նյութատեխնիկական բազայի հզորացման ուղղությամբ հարցեր։ 

Վերահաստատվել է ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի միջև ընդլայնված փոխգործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղություններն ու հնարավորությունները։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները