Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին երրորդ կողմի անհրաժեշտություն չենք տեսնում. Հաջիև

08:50, 12 դեկտեմբեր 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին երրորդ կողմի անհրաժեշտություն չենք տեսնում. Հաջիև

Մտահոգիչ գործոն է ցանկացած երրորդ երկրի ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում։ Այս մասին լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա ասել է, որ ադրբեջանական կողմը փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում։

«Եվրամիության առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին արդեն պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը Պրահայում համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ենթադրվում էր, որ այդ առաքելությունը կարճատև է լինելու։ Ինչպես տեսնում ենք, այն դառնում է շարունակական առաքելություն և ընդլայնվում է կազմը, ինչպես նաև աշխարհագրական մանդատի տարածքը։ Մենք երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և սահմանազատման գործընթացին։


Մենք Եվրամիության առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը ծառայող գործոն չենք համարում։ Սա մտահոգիչ գործոն է»,-ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները