ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ մասին հայտարարություններին և պահանջներին. «Մենք պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ հանրային քննադատությունը համարում ենք հակարդյունավետ։
Տարակուսանք է առաջացնում ՀԱՊԿ-ից դուրս դրա հասցեին հնչող քննադատությունը, երբ անհրաժեշտ ողջ գործիքակազմը խնդիրները քննարկելու ու լուծելու համար առկա է»։
Նա նշել է, որ Հայաստանից առարկայական քայլեր են ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության իրականացման և մեր դաշնակից Հայաստանի հանդեպ այլ անվտանգային քայլերի իրականացման համար։
«Երևանում շատ լավ գիտեն որ ռուսական կողմը պատրաստ է այդ քայլերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։