Հետևեք մեզ։

Կառավարության որոշմամբ Գյումրի համայնքում նշանակվեց ավագանու արտահերթ ընտրություն

10:00, 12 դեկտեմբեր 2024
Կառավարության որոշմամբ Գյումրի համայնքում նշանակվեց ավագանու արտահերթ ընտրություն

ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները»,- նշված է որոշման մեջ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություն նշանակվեց:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից»,- ասված է որոշման մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները