Հետևեք մեզ։

Էնթոնի Բլինքենի հայտարարությունները զգալի առաջընթացի մասին չեն համապատասխանում Երևանի և Բաքվի մեկնաբանություններին. Մարիա Զախարովա

19:06, 10 մայիս 2023
Էնթոնի Բլինքենի հայտարարությունները զգալի առաջընթացի մասին չեն համապատասխանում Երևանի և Բաքվի մեկնաբանություններին.  Մարիա Զախարովա

Ռուսաստանը ելնում է նրանից, որ խաղաղության պայմանագրի նախագծի ուղղությամբ հետագա աշխատանքները կշարունակվեն Բաքվի եւ Երեւանի կողմից երկկողմ հիմունքներով. այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տեսնում ենք մեր դերն այդ գործընթացին աջակցելու գործում, ուստի առաջարկել ենք Մոսկվայի հարթակը՝ բանակցությունների հերթական փուլն անցկացնելու համար»,-ասել է նա։ 

 

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը` խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին Հայաստանի ու Ադրբեջանը գրանցած զգալի առաջընթացի մասին, Զախարովան նշել է, որ այն հակասում է ադրբեջանական եւ հայկական կողմերի մեկնաբանություններին։

Վերլուծական