ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները հաստատել են 2025-ի հունվարի 1-ից Բուլղարիայի և Ռումինիայի հետ շենգենյան ցամաքային սահմանների վերահսկողության չեղարկումը։: Այս մասին եղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:
Նշվում է, որ Բուլղարիայի և Ռումինիայի հետ ներքին ցամաքային սահմանների վերահսկողության չեղարկման ամսաթիվը որոշելու համար պահանջվում էր ԵՄ խորհրդի միաձայն որոշումը։
Հայտարարվել էր, որ Ռումինիայի և Բուլղարիայի ինտեգրման շարունակականությունը կախված կլինի անօրինական միգրացիայի դեմ պայքարի պայմանների կատարումից: