Հետևեք մեզ։

Ես ունեմ սկզբունքներ. Ղարիբաշվիլին արձագանքել է «Վրացական երազանքը» լքելու մասին լուրերին

13:04, 12 դեկտեմբեր 2024
Ես ունեմ սկզբունքներ. Ղարիբաշվիլին արձագանքել է «Վրացական երազանքը» լքելու մասին լուրերին

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցությունից իր հեռանալու մասին տեղեկությունը անվանել է անհեթեթ։

Նա այս մասին ասել է «Ռուսթավի2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ղարիբաշվիլին նշել է, որ շարունակում է աշխատել որպես իշխող կուսակցության նախագահ։

Ղարիբաշվիլին անհեթեթ է անվանել այն տեղեկությունը, թե ինքը կլինիկա է դիմել բազմաթիվ վնասվածքներով։ Նրա խոսքով՝ ինքը մարզման ժամանակ վնասել է ձեռքը, բուժհաստատությունում հետազոտություններ է անցել։

«Ուզում եմ պատասխանել այն անհեթեթ զրպարտություններին, մեղադրանքներին ու ստերին, որ հանրությունը տեսել է վերջին օրերին։ Մենք էլ հայտարարություն ենք տարածել։ Լրատվամիջոցները գրել են, որ ես ի նշան բողոքի լքել եմ կուսակցությունը, հեռացել եմ թիմից, ինչ-որ բանի դեմ եմ առարկել, լքել եմ կուսակցությունը ճգնաժամի ժամանակ, երբ մեր երկիրը կանգնած էր հսկայական խնդիրների առաջ։ Սա աբսուրդ է։ Ինձ ճանաչողները, կարծում եմ, բոլորն ինձ լավ են ճանաչում, գիտեն, որ դա իմ ոճը չէ։ Ես ունեմ կանոններ, սկզբունքներ։ Ես ապրում եմ այս կանոններով իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում եւ երբեք չեմ շեղվի դրանցից»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները