18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն դարձավ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Չեմպիոնը պարզ դարձավ միայն վերջին՝ 14-րդ խաղում, երբ Դին Լիրենը հավասար վերջնախաղում վճռական սխալ թույլ տվեց և արդյունքում Գուկեշը հաղթեց:
Այս հաղթանակով Գուկեշը դարձավ շախմատի պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը: