Հետևեք մեզ։

Թրամփը խուսափել է պատասխանել Ուկրաինային օգնության նվազեցման մասին հարցին

14:57, 12 դեկտեմբեր 2024
Թրամփը խուսափել է պատասխանել Ուկրաինային օգնության նվազեցման մասին հարցին

 ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ուղղակի պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք նա կկրճատի Ռազմական, մարդասիրական եւ հետախուզական օգնությունը Ուկրաինային, եթե այն մերժի խաղաղության պայմանագիրը, որը նա մտադիր է առաջարկել:
«Պատճառը, որ ես չեմ ուզում ձեզ ասել սա, այն է, որ որպես բանակցող ես սկսում եմ շատ լավ պլանով, բայց հենց որ սկսում եմ մանրամասների բացահայտումը, այդ ծրագիրը գործնականում կորցնում է իր արժեքը»,- ասել է Թրամփը Time-ին տված հարցազրույցում:
Թրամփն ընդգծել է, որ նախընտրում է գաղտնի պահել իր մտադրությունները, որպեսզի պահպանի բանակցային գործընթացի արդյունավետությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները