Կրեմլին հարող տարածքում ավտոմեքենան հրդեհվել է, ենթադրաբար ավտոբուսի բախումից հետո, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից:
Վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի պետական գրադարանի ավտոբուսի կանգառի մոտ: Ըստ ականատեսների՝ ավտոմեքենան բախվել է ավտոբուսին:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը, այդ թվում՝ հրշեջ-փրկարարները, տեղում աշխատում են:
Տեսանյութը՝ Telegram-ում։