Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Կրեմլում պետական մրցանակների հանձնման արարողության մասնակիցները ոչ պաշտոնական միջավայրում զրուցել են մեկ բաժակ շամպայնի շուրջ։
Զրույցը տեղի է ունեցել արարողությունից հետո։ Երկրի ղեկավարը բաժակ է բարձրացրել պարգևատրվածների համար։ Այնուհետև նախագահին է մոտեցել երգիչ Նիկոլայ Բասկովը և խնդրել Պուտինին խմբակային լուսանկարվել, նախագահը համաձայնել է։
Պուտինը Կրեմլում հինգշաբթի օրը պետական մրցանակներ է հանձնել, որոնց թվում են ռազմական հրամանատար Եվգենի Պոդդուբնին, կոմպոզիտորներ Ալեքսանդրա Պախմուտովան և Իգոր Կրուտոյը, երգիչ Նիկոլայ Բասկովը, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդը։
ՌԴ նախագահը արարողության ժամանակ ասել է, որ իր համար մեծ պատիվ է պարգևատրել նրանց, ովքեր տասնամյակներ շարունակ եղել են երկրի խորհրդանիշները։