Հետևեք մեզ։

Ուզում եմ վերահաստատել իմ լիակատար աջակցությունը Վրաստանի եվրոպական ուղու և ժողովրդավարության պաշտպաններին․ Մակրոն

19:17, 12 դեկտեմբեր 2024
Ուզում եմ վերահաստատել իմ լիակատար աջակցությունը Վրաստանի եվրոպական ուղու և ժողովրդավարության պաշտպաններին․ Մակրոն

Ուզում եմ վերահաստատել իմ լիակատար աջակցությունը Վրաստանի եվրոպական ուղու և ժողովրդավարության պաշտպաններին և հայտնել իմ խորը մտահոգությունը երիտասարդների նկատմամբ բռնաճնշումների, կառավարության ղեկավարի մտահոգիչ հայտարարությունների և, ըստ էության, եվրոպական ուղու դավաճանության առնչությամբ։ Այս մասին հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում :

Մակրոնը խոսել է Եվրոպայում ընտրական գործընթացների վրա Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային հարձակումների մասին։ Որպես օրինակ՝ Ֆրանսիայի նախագահը բերել է Վրաստանը, Մոդլովան և Ռումինիան։

«Վրաստանը դարձավ բացահայտ հարձակման ու մանիպուլյացիաների զոհ»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները