Հետևեք մեզ։

Կանայք, կյանք, ազատություն. սա է Իրանի ապագան․ Նեթանյահուն դիմել է Իրանի ժողովրդին և ասել՝ խաղաղություն է ցանկանում «ազատ Իրանի» հետ

19:49, 12 դեկտեմբեր 2024
Կանայք, կյանք, ազատություն. սա է Իրանի ապագան․ Նեթանյահուն դիմել է Իրանի ժողովրդին և ասել՝ խաղաղություն է ցանկանում «ազատ Իրանի» հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձով ուղիղ դիմել է Իրանի ժողովրդին, որում ասել է, որ իր երկիրը ձգտում է խաղաղության իր բոլոր հարևանների հետ և կցանկանար նրանց մեջ տեսնել «ազատ Իրանին»: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ դա կարող է տեղի ունենալ շուտով` «ավելի շուտ, քան շատերը կարծում են»:

«Ես ուզում եմ հստակ ասել. Իսրայելը խաղաղություն է ուզում, մենք խաղաղություն ենք ուզում բոլորի հետ, ովքեր իսկապես ցանկանում են խաղաղություն մեզ հետ։ Եվ ես կասկած չունեմ, որ դուք՝ Իրանի ժողովուրդը, գիտեք դա։ Դուք խաղաղություն եք ուզում մեզ հետ, բայց դուք տառապում եք մի ռեժիմի ներքո, որը ձեզ ճնշում է և սպառնում է մեզ։ Սա կփոխվի, մի օր Իրանն ազատ կլինի։ Կանայք, կյանք, ազատություն. սա է Իրանի ապագան, սա խաղաղ ապագա է, և ես չեմ կասկածում, որ մենք այս ապագան կյանքի կկոչենք միասին և շատ ավելի շուտ, քան շատերը կարծում են»,- ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով անգլերենով։

Նրա ուղերձի ձայնագրությունը եբրայերեն և պարսկերեն ենթագրերով տեղադրված է վարչապետի պաշտոնական էջերում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները