Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ առավոտյան կհայտնի վարչապետի նոր թեկնածուի անունը, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Ավելի վաղ Մակրոնի շրջապատը հայտնել էր, որ նոր վարչապետի անունը կհրապարակվի հինգշաբթի երեկոյան։
«Վարչապետի նշանակման մասին կհրապարակվի վաղը (ուրբաթ) առավոտյան»,- հայտնել են Ելիսեյան պալատից։
Մակրոնը կհայտնի Ֆրանսիայի վարչապետի նոր թեկնածուի անունը
20:17, 12 դեկտեմբեր 2024