Ուկրաինան այսօր բավականաչափ ուժեղ վիճակում չէ, որպեսզի բանակցի Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար, ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը՝ Public-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինան պետք է հասնի բանակցությունների այն կետին, երբ մենք շատ ուժեղ լինենք և կարողանանք խոսել հավասար պայմաններով», - ասել է նա։ Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Կիևը բավականաչափ ուժեղ է, Էրմակը պատասխանել է, որ «այսօր դեռ ոչ»։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ձգտում է ստանալ ՆԱՏՕ-ի հրավեր և ստանալ հակամարտությունը երկու-երեք տարում չվերսկսելու հստակ երաշխիքներ։