Հետևեք մեզ։

Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական կապի օպերատորի․ civilnet.am

20:42, 12 դեկտեմբեր 2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական կապի օպերատորի․ civilnet.am

Հայաստանյան հեռահաղորդակցության Team ընկերության սեփականատեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները ձեռք են բերել իռլանդական Imagine Communications հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերը։ Այս մասին հաղորդում է իռլանդական Irish Independent-ը, գրում է  civilnet.am-ը։

Իռլանդական լրատվամիջոցին Imagine Communications-ից հաստատել են ընկերության բաժնետոմսերի վաճառքի լուրը։ «Կանադական Brookfield ընկերությունը, որ Imagine-ի մեծամասնական բաժնետերն էր, կպահպանի բաժնետոմսերի փոքրաամասնությունը իռլանդական բիզնեսում»,- հայտնել է լրատվամիջոցը։ Ըստ հրապարակման՝ Եսայանների կողմից ընկերության ձեռքբերման գործարքին նպաստել է հոլանդական ING բանկը։

Իռլանդական լրատվամիջոցին չի հաջողվել պարզել ինտերնետային օպերատորի բաժնետոմսերի վաճառքի գինը։ Այնուհանդերձ, ըստ կայքի, Imagine-ի 250 մլն եվրոյի կորուստները արտացոլվել են գործարքի մեջ։

«Հայ եղբայրները Imagine-ի արտադրանքը կկենտրոնացնեն հաճախորդներին օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետ կապով ապահովելու վրա։ Եսայան եղբայրներն ասել են, որ իրենք ներդրումներ են կատարել Imagine-ում՝ հավատալով իռլանդական շուկայի երկարաժամկետ ներուժին, ու Team-ն ունի դեպի Եվրոպա ընդլայնվելու հավակնոտ պլաններ»,- հայտնում է Irish Independent-ը։

Մանրամասները՝ սկազբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները