Նախնական քվեարկության ընթացքում ամենաշատ ձայներ հավաքած Սարիկ Մինասյանին Փաշինյանը նշանակել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, այս մասին հայտնում են Կառավարությունից:
«Այն բանից հետո, երբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվելու դիմում գրեց, որոշում եմ կայացրել Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ: Ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները՝ գյումրեցիները տեսնեն, որ իրենց որոշումները, դիրքորոշումներն ուղիղ ազդեցություն են ունենում Կառավարության և անձամբ իմ որոշումների վրա: Սա մի բան է, որը վերաբերում է ոչ միայն Գյումրիին և գյումրեցիներին», -ասել է Փաշինյանը Գյումրիում անցկացված նախնական քվեարկության մասնակիցներին: