Հետևեք մեզ։

Ադրբեջանում զորակոչային տարիքի վերին շեմը իջեցվում է

07:52, 13 դեկտեմբեր 2024
Ադրբեջանում զորակոչային տարիքի վերին շեմը իջեցվում է

Ադրբեջանում զորակոչային տարիքի վերին շեմը 35-ից իջեցվում է 30-ի։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին ասվում է «Զինվորական հերթապահության եւ զինվորական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխության մեջ։

Համաձայն գործող օրենքի՝ զինակոչիկներ են համարվում 18-ից 35 տարեկան ԱՀ քաղաքացիները։ Փոփոխության համաձայն՝ զինակոչիկները կլինեն 18-ից 30 տարեկան ԱՀ քաղաքացիները, ովքեր ի սկզբանե հաշվառված են եղել կամ լրիվ ժամկետով ակտիվ զինվորական ծառայություն անցած չեն եղել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները