Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն- ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին վերանշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ։