Հետևեք մեզ։

Հանդիպել են Բլինկենն ու Էրդողանը. օրակարգում Սիրիային առնչվող հարցերն են

09:07, 13 դեկտեմբեր 2024
Հանդիպել են Բլինկենն ու Էրդողանը. օրակարգում Սիրիային առնչվող հարցերն են

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մեկնել է Թուրքիա: Անկարայում նա հանդիպել է Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելու Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

 

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարածաշրջանային սերտ համագործակցությունը և ընդհանուր շահագրգռվածությունը՝ աջակցելու Սիրիայում իշխանության անցմանը «հաշվետու և ներառական կառավարության»:  

 

Բլինկենը կարևորել է Սիրիայում մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի հարգումը և քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ փոքրամասնությունների պաշտպանությումը:

 

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ պետք է շարունակել պայքարը «Իսլամական պետության» դեմ: Անդրադարձ է եղել նաև Գազայի հատվածին: Բլինկենն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման հրատապ անհրաժեշտությունը, որը «կապահովի պատանդների ազատ արձակումն ու մարդասիրական օգնության ավելացումը պաղեստինցի խոցելի քաղաքացիական անձանց համար»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները