Հետևեք մեզ։

Գյումրիում ավելի լավ ժամանակներ են լինելու. ՏԿԵ նախարարը ներկայացրել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին

12:27, 13 դեկտեմբեր 2024
Գյումրիում ավելի լավ ժամանակներ են լինելու.  ՏԿԵ նախարարը ներկայացրել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։
 
Նախարարը շնորհավորել է Սարիկ Մինասյանին, ընդգծել, որ փրայմերիզի արդյունքները թույլ են տալիս ասել, որ նա վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը, ինչը նման պաշտոնում նշանակվելու համար կարևոր պայման է։
 
Դավիթ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ Սարիկ Մինասյանի ղեկավարությամբ առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն Գյումրի քաղաքում։ Նախարարի խոսքերով՝ թիմային աշխատանքի արդյունքում Գյումրիում ավելի լավ ժամանակներ են լինելու։
 
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ ծանոթ է քաղաքի խնդիրներին և շատ արագ քաղաքի կառավարումը դուրս կգա ճգնաժամային իրավիճակից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները