73-ամյա կենտրոնամետ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Ֆրանսուա Բայրուն նշանակվել է վարչապետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։
Մատինյոն պալատում տեղի կունենա իշխանությունը պաշտոնաթող վարչապետ Միշել Բարնիեից կաբինետի նոր ղեկավարին փոխանցելու արարողությունը: