Հետևեք մեզ։

Կրասնոդարում դասարանցիների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացու ծնողները կարտաքսվեն Հայաստան

13:10, 13 դեկտեմբեր 2024
Կրասնոդարում դասարանցիների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացու ծնողները կարտաքսվեն Հայաստան

Դատարանը Ռուսաստանում գտնվելու ռեժիմը խախտելու համար երկրից կվտարի Կրասնոդարի դպրոցում դանակով իր հասակակիցների վրա հարձակում գործած դեռահասի ծնողներին, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են։ Այս մասին հաղորդում է Կուբանի դատարանների միասնական մամուլի ծառայությունը։

 

Ըստ իշխանությունների՝ դեկտեմբերի 6-ի երեկոյան թիվ 94 դպրոցի մասնաճյուղում տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով երկու դեռահաս է դանակահարվել։ Քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։ 

 

Չորեքշաբթի օրը դատարանը մերժել է խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականին ձերբակալելու միջնորդությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողությունների արգելքի տեսքով՝ արգելվում է դպրոց հաճախել և օգտվել ինտերնետից։

 

Ինչ վերաբերում է նրա ծնողներին, ապա ՌԴ-ում ապօրինի բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 2000 ռուբլու չափով տուգանքի և հարկադիր արտաքսման։

 

Պարզաբանվում է, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են և մեղավոր են ճանաչվել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու ռեժիմը խախտելու մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները