Հետևեք մեզ։

Կայացավ AAD մրցանակաբաշությունը․ ովքեր էին լավագույնները (լուսանկարներ)

16:29, 13 դեկտեմբեր 2024
Կայացավ AAD մրցանակաբաշությունը․ ովքեր էին լավագույնները (լուսանկարներ)

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մոկնարկել է  AAD «Հայաստան– Արցախ– Սփյուռք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցի են եղել քաղաքական գործիչներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ԶԼՄ ու առողջապահության ոլորտի, սպորտի, ինչպես նաև սպասարկման բնագավառում աչքի ընկած ընկերությունների ներկայացուցիչներ։ Նրանք բոլորը՝ մեկ տեղում էին, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որ միասին հնարավոր է ամեն ինչ, գրում է Irakanum.am-ը։

Օրվա կարևոր մարդիկ 44 –օրյա պատերազմում, ինչպես նաև սեպտեմբերյան պատերազմի ու Արցախյան վերջին պատերազմի ընթացքում անմահացած հերոսների ծնողներն ու վիրավոր զինվորներն էին։

Մրցանակաբաշխության կազմակերպիչը հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանն է։  AAD «Հայաստան-Արցախ-Սփյուռք» մրցանակաբաշխության սկիզբը դրվել է դեռեւս 2009 թվականից: Սկզբնական շրջանում այն սիրողական մակարդակի է եղել, բայց տարիների ընթացքում վերածվել է մեծ մրցանակաբաշխության: Այսօր արդեն հոբելյանական 15–րդ տարին էր, որին ներկա էին 300–ից ավելի հյուրեր՝ տարբեր բնագավառներից։ 

Տարվա մարդ անվանակարգին արժանացավ 44 –օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը։ Վիրավոր տղաներից շատերը ևս արժանացան մրցանակի։

Տարվա լավագույն քաղաքապետ ճանաչվեց Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, տարվա լավագույն վարչական շրջանի ղեկավար՝ Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ Հայ լրագրության մեջ ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ «Առավոտ» օրաթերթի հիմնադիր Արամ Աբրահամյանը։ Տարվա լավագույն երգչուհին Դիաննա Հարությունյանն էր, դերասանուհին՝ Հրաչա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանը, իսկ տարվա լավագույն մարզիկ ճանաչվեց ըմշամարտիկ Արսեն Հարությունյանը։ 

Irakanum.am լրատվական կայքի օպերատոր Տիգրան Ավեդոսյանը ճանաչվեց տարվա լավագույն լուսանկարիչ–օպերատոր։ «Տարվա սխրանք», «տարվա հայտնություն», լավագույն երգիչ ու երգչուհի, բշժկական ոլորտում ներդրած ավանդի համար մրցանակներ ստացողներ ևս եղան։ 

Վերլուծական