Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկել են Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերը։
Չավուշօղլուն Մոսկվա է մեկնել մասնակցելու Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպմանը։