Հետևեք մեզ։

Բավարարվել են ՀՀ-ում Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ հայտերը. նախարար

13:43, 13 դեկտեմբեր 2024
Բավարարվել են ՀՀ-ում Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ հայտերը. նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հաղորդել է, որ դեկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի՝ ՀԾԿՀ-ում կայացած նիստերի որոշումներով՝ բավարարվել են ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը՝

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի թույտվություն տրամադրելու վերաբերյալ:
2. Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կազմակերպման համար երկրորդական հիմունքներով ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման թույտվություն տրամադրելու վերաբերյալ:

«Այսպիսով լիցենզավորումը և թույլտվությունները տրամադրված են, և այժմ թևակոխում ենք թեստավորման փուլ, որը, լիահույս, եմ մոտակա ամիսներին կավարտվի և ծառայությունն ամբողջությամբ կշահագործվի»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները