Հետևեք մեզ։

Պատերազմում զոհված զինծառայողների աճյունների նույնականացման գործընթացը ավարտվել է. Ավանեսյանը մանրամասնում է

14:16, 13 դեկտեմբեր 2024
Պատերազմում զոհված զինծառայողների աճյունների նույնականացման գործընթացը ավարտվել է. Ավանեսյանը մանրամասնում է

Պատերազմների հետևանքով չնույնականացված աճյունների նույնականացման գործընթացը հիմնականում ավարտված է։  

«Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Նիդեռլանդների հետ մեր համագործակցության բոլոր փուլերը ավարտել ենք։ Մասունքների վերջին փորձաքննություններն ավարտվել են և ամփոփվել։ Եթե խոսքը չի վերաբերում կոնկրետ դեպքի քրեական գործի շրջանակներում հավելյալ փորձաքննության անհրաժեշտությանը, ապա այս գործընթացը կարելի է համարել ավարտված։ Այո, կան մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննության ենթակա չեն։ Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, և այս մասով աշխատանքները ծնողների, քննչական մարմինների, Պաշտպանության նախարարության հետ շարունակվում են»,- ասաց Ավանեսյանը։  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները