Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստանի արձանի հետնամասում գտնվող կանաչ գոտում տղամարդու դի կա:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև հրացան, իսկ դատաբժիշկը զննելով դին՝ գրպանում հայտնաբերեց չկրակված հրացանի փամփուշտ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նշված հրացանով իր վրա կրակելու միջոցով ինքնասպան է եղել: Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: