Հետևեք մեզ։

Վարչության անդամները մտել, նայել են իմ ամենաինտիմ շփումները, դա՞ է ավելի անբարոյական թե՞ այն, որ ես ինչ-որ մեկի հետ գրառում ունեմ, ամենալկտի լեքսիկոնով. Հովիկ Աղազարյան․ News.am

19:42, 13 դեկտեմբեր 2024
Վարչության անդամները մտել, նայել են իմ ամենաինտիմ շփումները, դա՞ է ավելի անբարոյական թե՞ այն, որ ես ինչ-որ մեկի հետ գրառում ունեմ, ամենալկտի լեքսիկոնով. Հովիկ Աղազարյան․ News.am
 

Եթե ես վարչապետի եւ կուսակցության վարչության նախագահի խնդրանքը չեմ կատարել, դա լրիվ բավարար է, որ ինձ կուսակցությունից հեռացնեն, բայց ինչո՞ւ էր անօրինական ճանապարհով ձեռք բերված ինֆորմացիան բերել, դրել վարչության նիստին՝ անդամների ներկայությամբ։ Այս մասին NEWS.am հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ կապացուցվի, որ դա անօրինական է եւ մարդիկ դրա համար պատասխան կտան:

 

«Եթե դու անօրինական ճանապարհով ձեռք ես բերել մի ինֆորմացիա, որը վերաբերում է պետական անվտանգությանը, բեր այդ դրվագը ու ասա, որ սրանից հետո էլ մենք պետք է դիմենք իրավապահ մարմիններին, որ պարոն Աղազարյանին պատասխանության կանչենք: Ինչի՞ ես բերել երկու մարդկանց միջև անձնական նամակագրությունը դրել սեղանին, ինչու եք մտել մարդու անձնական տիրույթ, նպատակը ո՞րն է։

 

Նպատակը կարող է լինի այն, որ վարչության որոշ անդամներ մտածել են, որ կուսակցության վարչության նախագահի խնդրանք մերժելը կարող է քիչ բավարար լինի, որ կուսակցությունից հեռացնեն, եկեք մի հատ էլ լրացուցիչ ինֆորմացիա բերենք, որ Աղազարյանին հեռացնելը ավելի հիմնավոր լինի։

Վարչության անդամները մտել, նայել են իմ ամենաինտիմ շփումները։ Դա՞ է ավելի անբարոյական թե՞ այն, որ ես ինչ-որ մեկի հետ գրառում ունեմ, ամենալկտի լեքսիկոնով:

Պետք է ինձ սևացնեին, որ վարչության մյուս անդամներից որևէ մեկը չհամարձակվեր ձեռնպահ մնալ, դա հասկանանք: Բա խմբակցության նիստ ինչո՞ւ եք բերել: Ուրեմն նպատակը մեկն է՝ ոչնչացնել Աղազարյան Հովիկին բոլոր հարթություններով, որ նա մանդատը վայր դնի։ Աղազարյանը մանդատը վայր չի դնելու։ Ցավոք սրտի, ես իմ նախկին գործընկերների հետ եմ մտել պատերազմի մեջ քաղաքական, ես հաղթելու եմ այս պատերազմը»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը:

Դիտարկմանը, որ իր համար շատ բարդ է լինելու, նա համաձայնեց. «Ես գիտեմ, որ հեշտ չի լինելու։ Դատախազը կարող է գա, կալանավորեն, տանեն և այլն, բայց իրենք որևէ բան չեն կարող ապացուցել: Ոչ թե նրա համար, որ ես այն մակարդակի կոսպիրացիաներով եմ արել, այլ ապացուցելու բան չկա ուղղակի»:

Հովիկ Աղազարյանն անկեղծացավ. «Նամակագրությունը հրապարակելը վիրավորական է շատ։ Շատ անկեղծ լինեմ էլի, եթե ես իմանայի, որ ես այսպիսի բան կանեն, ես կհրաժարվեի իմ մանդատից։ Եթե ես իմանայի, որ իմ ընկերները այս աստիճան կիջնեն հասարակության աչքին, այդքան կստորանան, ես այդ ժամանակ հրաժարվեի: Ես չէի ուզում իրենց այսպիսի վիճակի մեջ տեսնել»,-ասաց Աղազարյանը:

Նա հավելեց, որ եթե հեռախոսը վերադարձնեն, ինքն անձամբ կհրավիրի լրագրողներին եւ ցույց կտա այն գրագրությունը, որի համար իրեն մեղադրում են:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները