Մենք ամեն ինչ սովորեցինք՝ որպես ընտանիք, որպես անհատներ։ Ես որ եկա Հայաստան՝ ուրիշ խառնվածքի մարդ էի, այն առումով, որ ավելի պարզ էի, վստահող, ժամանակի ընթացքում, իհարկե, ավելի կոփվում ես։
Այս մասին «Հերմինե դիալոգ» հաղորդման շրջանակներում ասել է երգիչ Արամեն։
«Ներողություն, բայց այս բառն ասեմ․ կապիկություն անել մենք չսովորեցինք, և չենք էլ փորձել, չենք էլ ձգտել։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ դա հիմա թրենդային է՝ թվալ հարուստ, թվալ խելացի, թվալ հաջողակ; Երբ այդ թվալ բառը հանում ես, տեսնում ես, որ տակը բան չկա։ Իսկ մենք կանք, այն ինչ կանք, մի բան էլ ավելի ենք․ մեր հաջողություններն ու ձեռքբերումները փորձում ենք չկիսվել, որովհետև շատերին դուր չի գա»,-նշել է երգիչը։