Հետևեք մեզ։

Բոլոր վրացիները պատասխանատու են այս երկխոսության համար․ Մակրոնը Վրաստանի քաղաքական ուժերին երկխոսության կոչ է արել

20:32, 13 դեկտեմբեր 2024
Բոլոր վրացիները պատասխանատու են այս երկխոսության համար․ Մակրոնը Վրաստանի քաղաքական ուժերին երկխոսության կոչ է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել երկխոսության մեջ մտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, նրա տեսաուղերձը հրապարակել է Թբիլիսիում Ֆրանսիայի դեսպանատունը:


«Մենք կանգնած ենք ձեր կողքին, որպեսզի աջակցենք ձեր եվրոպական և ժողովրդավարական ձգտումներին: Վրաստանը չի կարող հույս ունենալ, որ առաջ կգնա եվրոպական ճանապարհով, եթե խաղաղ ցույցերը ճնշվեն անհամաչափ ուժով, եթե քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, լրագրողները, ընդդիմադիր կուսակցությունների անդամները հետապնդվեն, և եթե չպաշտպանվի արտահայտվելու և հավաքների ազատությունը: Ես ուզում եմ հավատալ, որ կա մի ուղի, որը համապատասխանում է երկրի եվրոպական ձգտումներին, բաց ուղի բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների քաղաքավարի երկխոսության համար: Բոլոր վրացիները պատասխանատու են այս երկխոսության համար»,- ասել է Մակրոնն իր տեսահաղորդագրությունում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները