Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ Թուրքիայի նպատակը Ասադի տապալումը չէ, Անկարան ցանկանում է Սիրիան տեսնել որպես կայուն երկիր, որը զերծ է ահաբեկչությունից:
«Թուրքիան ռիսկերը տեսավ: Մեր նպատակն էր ոչ թե տապալել Բաշար ալ-Ասադին, այլ տեսնել կայուն Սիրիան, երջանիկ սիրիացի ժողովրդին, զերծ մնալ ահաբեկչությունից: Մենք հասկանում էինք, որ իրավիճակն իսկապես վատ է։ Մեր նախագահը օգնության ձեռք է մեկնել: Տարիներ շարունակ ռեժիմը չցանկացան քննարկել խնդիրները։ Մենք նրանցից ոչինչ չէինք պահանջելու, մենք ունեինք մարդասիրական խնդրանքներ։ Նրանք չեն մտել այդ հարցերի մեջ, քանի որ սեփական ժողովրդին համարում են իրենց թշնամիները»,- ասել է Ֆիդանը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիայի նպատակն էր ոչ թե տապալել Ասադին, այլ տեսնել կայուն Սիրիան, երջանիկ սիրիացի ժողովրդին․ Թուրքիայի ԱԳ նախարար
20:57, 13 դեկտեմբեր 2024