Հետևեք մեզ։

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի ընտրանու երրորդ 0-ն

00:00, 14 դեկտեմբեր 2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի ընտրանու երրորդ 0-ն

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ մտան A ենթախմբի 102 կգ քաշային կարգի ծանրորդները, գրում է Armsport.am-ը։

Հայաստանի ընտրանին ներկայացնող, 2023թ․ Եվրոպայի փոխչեմպիոն Արա Աղայանը չկարողացավ երկամարտի արդյունք գրանցել՝ ստանալով 0:

Վերջինս պոկում վարժությունում 170 կգ արդյունք ցույց տվեց և ավարտեց պայքարը 11-րդ հորիզոնականում։ Հրում վարժությունում նա չկարողացավ բարձրացնել 205 կգ։

Աղայանը մեր ընտրանու 3-րդ ներկայացուցիչն էր, որը զրո է ստանում։ Ավելի վաղ զրո էին ստացել Անդրանիկ Կարապետյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին մեդալն այս առաջնությունում նվաճել է 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ դառնալով բրոնզե մեդալակիր, մեկ փոքր բրոնզ էլ նվաճել է 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը։