Հետևեք մեզ։

Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ (թարմացվող)

07:22, 11 մայիս 2023
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ (թարմացվող)

23:25

 

Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: 

 

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

 

22:20

 

Ժամը 20:10-22:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

 

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

 

Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

 

20։20

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 19:50-ի սահմաններում Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:

17:50

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ, հաղորդում է ՊՆ-ն:
 
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
 
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
 

16:15

Ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
 
Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
 
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

 

 

15։15

Ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
 
Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
 
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

 

14:00

Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում  հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: 

Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: 

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

 

13:20

 

Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ  ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը:

Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 

10:45

Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
 
Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:
 
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

 

10:25

 

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ  լարվածության նվազումը պահպանվում է:

Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջինծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

10:10

 

Ժամը 10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ  լարվածության նվազումը պահպանվում է:Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

 

10:00

 

Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

09:50

 

Ժամը 09:50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: 

Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կհայտնի:

 

09:45

 

Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

09:30

 

Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ  իրավիճակը շարունակում է լարված մնալ: 

 

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

09:20

 

Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: 

Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան  որոշ  ալիքներ ապատեղեկատվություն են տարածում  վիրավորների թվի մասին: 

Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

09:10

 

Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա:

Ժամը 09:00-ի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում  հարաբերականորեն կայուն է:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

08:45

Ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ, ինչպես նախորդիվ հայտնել ենք, իրանական անօդաչու թռչող սարքեր չկան։

08։15

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։
 
 

08:00

Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

07:33

Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

 

07:22

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: 

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը: 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

 

Վերլուծական