Հետևեք մեզ։

Վրաստանի նախագահական ընտրությունները համարվում են կայացած.ԿԸՀ

10:48, 14 դեկտեմբեր 2024
Վրաստանի նախագահական ընտրությունները համարվում են կայացած.ԿԸՀ

Վրաստանի նախագահի ընտրությունները համարվում են կայացած, դրանց մասնակցել է 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կեսից ավելին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ խոսնակը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

 

«Ժամը 11:30-ի դրությամբ խորհրդի 170-ից ավելի անդամներ մասնակցել են գործընթացին, ընտրությունները կայացել են»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են: Նախագահի պաշտոնի միակ թեկնածուն նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին է։ Նա առաջադրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները