Վրաստանի նախագահ է ընտրվել Միխեիլ Ղավելաշվիլին, հայտնում է այդ երկրի ԿԸՀ-ն:
«Վրացական երազանքի» թեկնածու Ղավելաշվիլին հավաքել է նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ 200 ձայները՝ 300 հոգանոց ընտրական կոլեգիայի քվեներից։
Այսօր Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիան։