Հետևեք մեզ։

Կարծում եմ, որ մենք չենք խնայի համատեղ ջանքերը. Ալիևը շնորհավորել է Վրաստանի նախագահին

16:26, 14 դեկտեմբեր 2024
Կարծում եմ, որ մենք չենք խնայի համատեղ ջանքերը. Ալիևը շնորհավորել է Վրաստանի նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ինչպես ասվում է Ալիևի շնորհավորական նամակում, «երկրների միջև ամուր հիմքերի վրա կառուցված և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերություններն այսօր զարգանում են համակողմանիորեն և հաջողությամբ»։

«...Կարծում եմ, որ մենք չենք խնայի համատեղ ջանքերը մեր միջպետական ​​հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների, ապահովելու մեր տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, նրա տնտեսական ներուժի իրացումը։ 

Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ ձեր հետագա պատասխանատու աշխատանքում»,- ասված է Ալիևի շնորհավորական նամակում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները