Հետևեք մեզ։

Ծանրամարտի ԱԱ. Տաթև Հակոբյանի արդյունքը

23:04, 14 դեկտեմբեր 2024
Ծանրամարտի ԱԱ. Տաթև Հակոբյանի արդյունքը

Բահրեյում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ է դուրս եկել կանանց պայքարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ,87 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Երկամարտում Հակոբյանը ցույց է տվել 230 կգ արդյունք (105+125 կգ) և զբաղեցրել 13-րդ տեղը:

Պոկում վարժությունում Հակոբյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 102, ապա 105 կգ կշռող ծանրաձողները: Երրորդ մոտեցման համար Հակոբյանը 108 կգ է պատվիրել, սակայն ձախողվել է: Այս վարժության արդյունքներով հայ մարզուհին 12-րդ տեղն է զբաղեցրել:

Տաթև Հակոբյանն այնուհետև հրել է 125 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ չի կարողացել բարձրացնել 130, իսկ երրորդ մոտեցման ժամանակ՝ 132 կգ կշռող ծանրաձողերը:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է չին Վու Յանը՝ երկամարտի 272 կգ արդյունքով (120+150 կգ):