Դեկտեմբերի 14-ին Երևանում` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, կայացավ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցեցին քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
« Մասնակիցները քննարկեցին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տարբեր ասպեկտները, ներառյալ՝
․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դերը անվտանգային համատեքստում,
․ Պանթուրքականության գաղափարախոսության սպառնալիքները,
․ Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների հնարավորությունները և դրանցում թաքնված ռիսկերը։
Բանախոսների շարքում ելույթ ունեցան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից։
Խորհրդաժողովի ընթացքում ընդգծվեց, որ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը ոչ միայն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգային համակարգի թուլացմանը, այլև ողջ տարածաշրջանի ապակայունացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և հյուրերին՝ մեզ հետ միասին այս կարևոր քննարկումն իրականություն դարձնելու համար»,-գրել է Սաղաթելյանը։