Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում։
Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ արցախցին մասնակցել է 2023 թվականին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։
3 ժամից ավելի վերջինս գտնվել է անազատության մեջ, իսկ այժմ էլ նրան տեղափոխում են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։
Մեղադրյալը Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով»: