Հետևեք մեզ։

Անչափահաս երեխաներ ունի, Հայաստան էր եկել՝ հուղարկավորությանը մասնակցելու. մանրամասներ՝ օդանավակայանում արցախցի կնոջ ձերբակալության վերաբերյալ

11:03, 16 դեկտեմբեր 2024
Անչափահաս երեխաներ ունի, Հայաստան էր եկել՝ հուղարկավորությանը մասնակցելու. մանրամասներ՝ օդանավակայանում արցախցի կնոջ ձերբակալության վերաբերյալ

Փաստաբան Ռոման Երիցյանը պարզաբանում է արցախցի կնոջ՝ Զվարթնոց օդանավակայանում ձերբակալելու դեպքը։

«Քիչ առաջ հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով այսօր Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած արցախցին։

Այժմ պարզաբանում եմ, որ նշածս փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակում արցախացի կնոջը մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը, բնականաբար, վերջինս չի ընդունել։

Մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ պայմանավորված հիմքերի բացակայությամբ, իսկ այժմ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Մեղադրյալը զոհված զինծառայողի դուստր է, ով 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։

Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից»,- գրել է նա։

Վերլուծական