Հետևեք մեզ։

Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի ղեկավարումը ստանձնած անձը քաղաքական և քարոզչական առումով այդքան հարվածի սեփական բանակին՝ մշտական անվտանգային սպառնալիքների պայմաններումմ․ Աբրահամյանը՝ Հայաստանի մասին

08:22, 16 դեկտեմբեր 2024
Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի ղեկավարումը ստանձնած անձը քաղաքական և քարոզչական առումով այդքան հարվածի սեփական բանակին՝ մշտական անվտանգային սպառնալիքների պայմաններումմ․ Աբրահամյանը՝ Հայաստանի մասին

 

ՌԴ-ում վերջին մեկ տարվա ընթացքում տասնյակներով բարձրաստիճան զինվորականներ պաշտոններից հեռացվեցին, շատերի նկատմամբ, այդ թվում` նախարարի տեղակալների, վարչության պետերի, տարբեր հոդվածներով քրեական վարույթներ նախաձեռնվեցին (հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հոդվածներով), մեծ թվով զինվորականներ կալանավորվեցին,  սակայն այս ընթացքում ո´չ ՌԴ նախագահը, ո´չ քաղաքական վերնախավի մյուս դեմքերը արձանագրված դեպքերը չտարածեցին բոլոր զինվորականների նկատմամբ, այդ հիմքով բանակը որպես ամբողջություն չթիրախավորեցին, չվարկաբեկեցին և չանարգեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ավելին, որևէ մեկի մտքով չանցավ բանակը երկրորդական ինստիտուտ հռչակել և հիշեցնել, որ նրանք պարտական են հարկ վճարողներին, ըստ այդմ` հերոսը հարկ վճարողն է, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանությունը որպես մասնագիտություն ընտրած անձինք:

Իսկ ի՞նչ ունենք Հայաստանում:

Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի աշխարհագրական դիրքի, հարևանների անառողջ հավակնությունների և մշտական անվտանգային սպառնալիքների պայմաններում, երկրի ղեկավարումը ստանձնած անձը գաղափարական, քաղաքական, քարոզչական առումով այդքան հարվածի սեփական բանակին:

Այս իշխանությունը մեր երկիրը փորձում է դարձնել «բացառիկ» իրադարձություններով երկիր, սակայն ոչ թե երկրի իմիջի բարձրացման, հասարակական համերաշխության ապահովման, սահմանների անձեռնամխելիության ու անվտանգության աստիճանի բարձրացման տեսանկյունից, այլ պարտությունների շղթայի, կորուստների, բարոյական անկման և մյուս բոլոր կոմպոնենտների առումով», - գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները